«Օսկար»–ն ավարտվեց. հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին
Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը։
2013թ. լավագույն դերասան է ճանաչվել ՄեթյուՄակքոնահը («Գնորդների դալլասյան ակումբը») , իսկ լավագույն դերասանուհի՝ ՔեյթԲլանշեթը («Հասմիկ»): «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Սթիվ Մակքուինի «12 տարվաստրկությունը»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել ՋարերդԼետոն («Գնորդների դալլասյան ակումբը»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ ԼուպիտաՆիոնգոն («Ստրկության 12 տարի»)։
Լավագույն ռեժիսորը ԱլֆոնսոՔուարոն է («Ձգողականություն»), լավագույն սցենարիստը՝ ՍփայկՋոնսը («Նա»)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»–ի է արժանացել «Սառցեսիրտը», լավագույն օպերատորական աշխատանքը ԷմանուելԼյուբեցկիինն է («Ձգողականություն»)։
Լավագույն սաունդթրեքի հեղինակը ՍթիվենՓրայսն է («Ձգողականություն»), լավագույն փաստագրական ֆիլմը՝ «Աստղդառնալուց 12 ֆունտհեռավորությանվրա»։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծգեղեցկություն»–ը, լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «ՊարոնԻլյումինատոր»–ը, լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Հելիում»–ը, լավագույն կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ՝ «Լեդինհամար 6 սենյակում»–ը։
Ի դեպ, «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին: Ոսկե արձանիկի արժանացած Ջարեդ Լետոն է իր շնորհակալական խոսքում հիշատակել դժվարին օրեր ապրող այդ երկրի մասին:
«Բոլոր այն մարդկանց, ովքեր երազող են, այսօր «Օսկար» են դիտում Ուկրաինայում և Վենեսուելայում։ Ուզում եմ ասել` մենք այստեղ ենք, և մինչ դուք պայքարում եք, որ ձեր երազանքներն իրականություն դառնան, և տեղի ունենա անհավանականը, դուք այսօր մեր մտքում եք»,–հայտարարել է նա։
«Օսկար»–ը նաև չի անցել առանց միջադեպերի։ Մրցանակաբաշխության մեկնարկին անձրև է սկսվել, և հյուրերից ոմանք ստիպված են եղել սպասել իրենց լիմուզինում, մինչև այն դադարի։
Իսկ դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսն այս տարի ևս սայթաքել է ու ընկել։
Նախորդ տարի նույնպես նրա հետ նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել։
«Օսկար»–ն ավարտվեց. հիշատակվել է նաև Ուկրաինայի մասին
Լոս Անջելեսում ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի ամենամյա «Օսկար» մրցանակաբաշխության 86-րդ արարողությունը։
2013թ. լավագույն դերասան է ճանաչվել Մեթյու Մակքոնահը («Գնորդների դալլասյան ակումբը») , իսկ լավագույն դերասանուհի՝ Քեյթ Բլանշեթը («Հասմիկ»): «Լավագույն ֆիլմ» անվանակարգում հաղթել է Սթիվ Մակքուինի «12 տարվա ստրկությունը»:
Երկրորդ պլանի լավագույն դերասան է դարձել Ջարերդ Լետոն («Գնորդների դալլասյան ակումբը»), երկրորդ պլանի լավագույն դերասանուհի՝ Լուպիտա Նիոնգոն («Ստրկության 12 տարի»)։
Լավագույն ռեժիսորը Ալֆոնսո Քուարոն է («Ձգողականություն»), լավագույն սցենարիստը՝ Սփայկ Ջոնսը («Նա»)։
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում «Օսկար»–ի է արժանացել «Սառցե սիրտը», լավագույն օպերատորական աշխատանքը Էմանուել Լյուբեցկիինն է («Ձգողականություն»)։
Լավագույն սաունդթրեքի հեղինակը Սթիվեն Փրայսն է («Ձգողականություն»), լավագույն փաստագրական ֆիլմը՝ «Աստղ դառնալուց 12 ֆունտ հեռավորության վրա»։
Լավագույն օտարալեզու ֆիլմ է ճանաչվել իտալական «Մեծ գեղեցկություն»–ը, լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ՝ «Պարոն Իլյումինատոր»–ը, լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ՝ «Հելիում»–ը, լավագույն կարճամետրաժ դոկումենտալ ֆիլմ՝ «Լեդին համար 6 սենյակում»–ը։

7or.am