Լրահոս

03.03.2014 19:01


Ավելի քան 3 հազար զինծառայող հավատարմության երդում է տվել Ղրիմի ժողովրդին

Ավելի քան 3 հազար զինծառայող հավատարմության երդում է տվել Ղրիմի ժողովրդին

Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում տված ուկրաինական զինծառայողների թիվը վերջին մեկ օրվա ընթացքում աճել է գրեթե կրկնակի և հասել 3 հազարի։ Այս մասին «ԻՏԱՌ ՏԱՍՍ»–ին են հայտնել ՂԻՀ կառավարությունում։

«Երդում են տվել ավելի քան 1.5 հազար ներքին զորքերի զինծառայող և Ուկրաինայի պետական սահմանային ծառայության մոտ 1.7 հազար աշխատակից՝ տեղակայված թերակղզու տարածքում», –ասել է զրուցակիցը։ Կառավարության ներկայացուցիչը հավելել է, որ մոտ ժամանակներս Ղրիմի իշխանության կողմն են անցնելու մի շարք ուկրաինական հրամանատարներ, որոնց հետ բանակցություններ են տարվում։
Ավելի վաղ Ղրիմի ժողովրդին երդում է տվել Ուկրաինայի ՌԾՈւ–ի հրամանատար Դենիս Բերեզովսկին։

Այս խորագրի վերջին նյութերը