«ՀՀԿ կրեատիվշիկները խոր ստեղծագործական կրիզիսի մեջ են»
ՀՀԿ կրեատիվշիկները խոր ստեղծագործական կրիզիսի մեջ են (Եթե նրանք, իհարկե, գոյություն ունեն):
Նկատե՞լ էք արդյոք, որ ՀՀԿ գրասենյակի կամ խորհրդի անդամի տարածած ցանկացած հաղորդագրություն կազմված է նույն պլանով: Տարբերվում են միայն տարածողների անունները, և այն էլ՝ ոչ միշտ:
Եվ այսպես, ՀՀԿ հաղորդագրության շաբլոնային պլան.
1. Կարճ ներկայացնել բովանդակությունը, թե ում ասածի, արածի կամ ինչ երևույթի ի պատասխան է տարածվում սոււյն հաղորդագրությունը:
2. Մի քանի վիրավորական խոսքերով պիտակավորել օպոնենտին (ցանկալի է օգտագործել մտացածին դրվագներ անցյալից):
3. Ներկայացնել օպոնենտի գործողությունների իրական դրդապատճառները (ըստ հաղորդագրություն տարածողի):
4. Խորհուրդ տալ, թե ապագայում ինչպես պետք է վարվի օպոնենտը, որ ավելի լավ լինի թե՛ իր, թե՛ բոլորի համար:
5. Պատկերավոր նկարագրել, թե ինչ կլինի, եթե օպոնենտի կողմից չկատարվի սույն պլանի 4-րդ կետը: (Այստեղ նույնպես ցանկալի է մի քանի վիավորական արտահայտություններ օգտագործել օպոնենտի հասցեին)
6. Գովք ՀՀԿ-ի հասցեին: Ինչ լավն ենք մենք և ինչքան լավ բաներ ենք անում և արել ժողովրդի համար, չնայած որ ժողովրդի 80%-ը դեմ է այդ ամենին: Ամբողջ պատասխանատվությունը մեր ուսերին է և այլն: (Այս կետը լրացնելուց օգտվել արխիվում պահվող շաբլոններից կամ դիմել Գալուստ Գրիգորիչին)
7. Հաղորդագրությանը կցել անդուր դեմքով նկար, որ ֆոնին երևան Հայաստանի և ՀՀԿ-ի դրոշները:

8. Ձեր գրառումը տեղ գտավ Blognews.am կայքում:
Հ.Գ. Մի՛ արեք տենց բան )))
Վարդան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից