Լրահոս

03.03.2014 12:55


Արագածոտնի մարզպետի տանը՝ անհայտ սարք

Արագածոտնի մարզպետի տանը՝ անհայտ սարք

Մարտի 3-ին՝ ժամը 10.00-ին, ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի տներից մեկի մուտքի առջև հայտնաբերվել են 2 գազի բալոն և անհայտ սարք:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՄՃԿԿ ՕԽ-ն և փրկարարկան ջոկատը` սակրավորներով:

Պարզվել է, որ նկուղում հայտնաբերվել է 2 գազի բալոն (5 կգ և 10 կգ), որոնք տեղափոխվել են անվտանգ տարածք:

Ի դեպ, այդ տունը պատկանում է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը