Բելգիայի թագավոր Ֆիլիպն օրենք է ստորագրել անչափահասների էվթանազիայի մասին։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը՝ տեղական լրատվամիջոցներին հղումով։ Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, իսպանական «Citizen Go» հիմնադրամը հավաքել և բելգիական միապետին է փոխանցել ավելի քան 200 հազար քաղաքացիների ստորագրություն 20 երկրից, այդ թվում՝ 5 հազար բելգիացիների՝ խնդրելով չստորագրել անչափահասների էվթանազիայի մասին օրենքը։ Խնդրագիրը ստորագրածների կարծիքով ավելի վաղ Բելգիայի խորհրդարանի կողմից հավանություն ստացած փաստաթուղթն էվթանազիայի մասին ամենադաժանն է ամբողջ աշխարհում։
Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների ձայների մեծամասնությամբ օրենք էր ընդունվել անչափահասների էվթանազիայի մասին։ Այն նախատեսում է այդ քայլին դիմել միայն անչափահասի և նրա ծնողների համաձայնությամբ կամ միայն ծնողների համաձայնությամբ, եթե երեխան անկարողունակ է։ Խնդրանքը միայն մեկ դեպքում կբավարարվի՝ եթե երեխան անբուժելի հիվանդ է և «մշտապես ֆիզիկապես կամ հոգեպես տանջվում է», որը հնարավոր չէ թեթևացնել։ Անհրաժեշտ կլինի նաև հոգեբանի եզրակացությունը, որ երեխան «ամբողջովին գիտակցում է այդ որոշման հետևանքները։ Համաձայն իրականացված հարցման՝ Բելգիայի բնակչության 75%-ը համաձայն է դրան բժշկական մանրակրկիտ վերահսկողության դեպքում։
Բելգիան օրինականացրեց անչափահասների էվթանազիան