Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այց է կատարել Ուկրաինա։ Կիևում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովի հետ:
Մոտ մեկ ժամ տևած դռնփակ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը:
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Տուրչինովը Թուրքիային շնորհակալություն է հայտնել Ուկրաինայում առկա դժվար կացությանն ըմբռնումով մոտենալու համար:
Իր հերթին Դավութօղլուն հայտնել է, որ Թուրքիան ամեն ջանք գործադրելու է Ուկրաինայի տարածքային ամբողջականության շրջանակներում Ղրիմի ապագան ապահովելու համար:
Դավութօղլուն պաշտոնական այցով մեկնել է Ուկրաինա

7or.am