Լրահոս

03.03.2014 14:42


ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ. «Բոլորդ նկատված եք, և օրենքով սահմանված պատասխանատվությունը բոլորիդ համար է»

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ. «Բոլորդ նկատված եք, և օրենքով սահմանված պատասխանատվությունը բոլորիդ համար է»

Փաստորեն, Հանրապետական կուսակցության խորհրդի կազմում մանր-մունր մունդռիկներ կան, որոնց հիմնական գործը ապուշություններ դուրս տալն է ու վիրավորանքներ հասցնելը ժողովրդի կողմից հարգված գործիչներին ու կուսակցություններին:
Վիճակն արդեն պարզ է: Դրանց վերադաս տերերը պետության ու ժողովրդի հանդեպ գործածի հետևանքով արդեն պատասխանատվության հոտը լիարժեք առնում են: Իրապես, սարերի հետևում չէ այդ պահը, դրանք էլ հասկանալով, որ հարգված գործիչներին ժողովրդի պրոբլեմներից շեղելու համար վիրավորելիս արժանանում են հենց ժողովրդի կողմից էլ ավելի թեժ անեծքների, դիմում են վերջին միջոցին՝ բաց են թողնում իրենցից երբեմն-երբեմն կերակրվող հանրապետական խուլիգանների մունդռիկներին:
Նշեմ, որ բոլորդ նկատված եք, և օրենքով սահմանված պատասխանատվությունը բոլորիդ համար է:

ԲՀԿ քաղաքական խորհրդի անդամ Արսեն Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը