Լրահոս

03.03.2014 19:59


ՀԱՊԿ–ի ռազմական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մարտի 5-ին Մոսկվայում

ՀԱՊԿ–ի ռազմական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա մարտի 5-ին Մոսկվայում

ՀԱՊԿ–ի ռազմական հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա Մոսկվայում մարտի 5-ին։ Այս մասին փոխանցում է regnum.ru–ն։ Ռազմական հանձնաժողովի կազմում են ՀԱՊԿ անդամ–պետությունների գլխավոր շտաբի պետերը։

«Նախատեսվում է քննարկել ռազմաքաղաքական իրավիճակն ու զարգացումը, վտանգներն ու մարտահրավերները հավաքական անվտանգության տարածաշրջաններում, կազմակերպության ռազմական զարգացման բաղադրիչները, 2014 թվականի օպերատիվ ու մարտական պատրաստվածության ընդհանուր միջոցառումների անցկացումը, ինչպես նաև ՀԱՊԿ–ի կանոնակարգային մարմինների կայանալիք նիստերի նախապատրաստությունը»,–ասվում է ՀԱՊԿ–ի կայքում տեղադրված հայտարարության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը