Լրահոս

03.03.2014 16:10


Ռուս բանկիրի որդին կախվել է՝ փորձելով ճոխ լուսանկար ստանալ

Ռուս բանկիրի որդին կախվել է՝ փորձելով ճոխ լուսանկար ստանալ

Ռուս բանկիրներից մեկի որդին Մոսկվայի իր բնակարանում կախվել է։ 14–ամյա պատանուն գտել է հայրը՝ «Ռուսական հիփոթեքային բանկ»–ի խորհրդի անդամ Ալեքսանդր Կուլագինը։ Այս մասին տեղեկանում ենք «mk.ru»–ից։ Ենթադրվում է, որ նա մտադրություն չի ունեցել կյանքին վերջ տալ. տղան ապրել է ապահովված ընտանիքում, իսկ մոտ ժամանակներս պետք է մեկներ Լոնդոն՝ ուսումնառության։ Ամենայն հավանականությամբ, բանկիրի որդին ցանկացել է ճոխ լուսանկար ստանալ, որպեսզի այնուհետև տեղադրի համացանցում։ Նա պարանը գցել է Շվեդական պատի վրա և գլուխը մտցրել հանգույցի մեջ։ Լուսանկարվելու մտահղացումը ողբերգական ավարտ է ունեցել։

Որդուն կախված հայտնաբերելով՝ նրա հայրը փորձել է արհեստական շնչառություն տալ։ Այնուհետև դիմել է հարևանների օգնությանը և խնդրել շտապ օգնություն կանչել, սակայն դեպքի վայր ժամանած բժիշկները պատանուն արդեն մահացած են գտել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը