Լրահոս

03.03.2014 16:51


Լոնդոնում Նելսոն Մանդելային նվիրված հուշատախտակ կհայտնվի

Լոնդոնում Նելսոն Մանդելային նվիրված հուշատախտակ կհայտնվի

Նելսոն Մանդելայի հուշատախտակը կտեղադրվի լոնդոնյան Վեսթմինսթերյան աբբայությունում։ Տեղի կունենա նաև Մանդելայի հիշատակին նվիրված արարողություն, որին ներկա կլինի 2 հազար մարդ, այդ թվում՝ արքայազն Հարրին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և ՀԱՀ–ի հոգևոր ու աշխարհիկ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան մահացավ 2013թ. դեկտեմբերի 5-ին սեփական տանը՝ Յոհաննեսբուրգում, 95-ամյա տարիքում։ Նա ղեկավարում էր Հարավաֆրիկյան Հանրապետությունը 1994 թվականի մայիսից մինչև 1999–ի հունիս՝ դառնալով այդ երկրի առաջին սևամորթ նախագահը։ 1993–ին Մանդելան պարգևատրվել է խաղաղության Նոբելյան մրցանակով։ Այս մասին տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը