«Եթե ԲՀԿ-ն իրոք մեղքի բաժին ունի, ապա ինչո՞ւ է կողմ հանդես գալիս Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն»
Մարտի 1-ի հանրահավաքից հետո, ինչպես և սպասվում էր, իսկական լրատվական հիստերիա սկսվեց, սակայն ոչ այնքան ընդդեմ ՀԱԿ-ի, որը նախաձեռնել էր հանրահավաքը, այլ ընդդեմ ԲՀԿ-ի: ԲՀԿ-ն վաղուց արդեն փախցրել է իշխանական վերին էշելոնի քունը, և տարբեր «վերլուծություններով» և կանխավ նման դեպքերի համար գրված «հարցազրույցներով» մշտապես փորձ է արվում ԲՀԿ-ին դասել բաներ, որոնց հետ նա ընդհանրապես կապ չունի: Այժմ էլ հերթական խաղաքարտն է դարձել Մարտի 1-ը: Բացի այն, որ ուղղակի զզվելի է շահարկել Մարտի 1-ը, քանի որ դա ուղղակիորեն անարգանք է 10 զոհերի նկատմամբ, այսօր փորձ է արվում նույն այդ զոհերի շնորհիվ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել, մասնավորապես Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ անըդնհատ, ամեն պահի, ամեն օր շրջանառել ԲՀԿ-ի անունը:
Սակայն այստեղ ծագում է մեկ տրամաբանական հարց՝ եթե ԲՀԿ-ն իրոք մեղքի բաժին ունի Մարտի 1-ի դեպքերին, ապա ինչո՞ւ է նա այսօր հանդես գալիս Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ինչո՞ւ է կողմ քվեարկում այդ հանձնաժողովին, և ինչո՞ւ միակ ուժը, որը դեմ է դուրս գալիս դրան, հանդիսանում է ՀՀԿ-ն (դե, նաև ՕԵԿ-ը): Միանգամայն պարզ է, որ անիմաստ վերլուծականներով և լրատվական ագրեսիայով անհնար է քողարկել այս հասարակ փաստը: Ի վերջո, յուրաքանչյուր կուսակցության գործունեությունը չափվում է ոչ թե միայն հարցազրույցներով և վերլուծականներով, այլ տվյալ կուսակցության խորհրդարանական խմբակցության գործունեությամբ: Իսկ այստեղ ունենք այն, ինչ ունենք. ԲՀԿ խմբակցությունը կողմ է, որ ստեղծվի Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող նոր հանձնաժողով, ինչին դեմ է իշխանությունը: Մնացած նյութերն ու հարցազրույցներն ու մեկնաբանությունները այս փաստից հետո զրո են և, ի վերջո, դառնալու են համացանցային աղբ, որոնց մասին որևէ մեկը չի հիշելու կամ արդեն իսկ մոռացել է:
Այս ամենից ավելի քան խոսուն է նաև Մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքին ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորների և անդամների մասնակցությունը, ինչը նույնպես Մարտի 1-ի մասին ԲՀԿ-ի դիրքորոշման ցուցադրություն է: Ինչպես ասում են՝ փաստերը խոսում են ամեն ինչի մասին: Politiկ Man- ի ֆեյսբուքյան էջից
«Եթե ԲՀԿ-ն իրոք մեղքի բաժին ունի, ապա ինչո՞ւ է կողմ հանդես գալիս Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելուն»
Մարտի 1-ի հանրահավաքից հետո, ինչպես և սպասվում էր, իսկական լրատվական հիստերիա սկսվեց, սակայն ոչ այնքան ընդդեմ ՀԱԿ-ի, որը նախաձեռնել էր հանրահավաքը, այլ ընդդեմ ԲՀԿ-ի: ԲՀԿ-ն վաղուց արդեն փախցրել է իշխանական վերին էշելոնի քունը, և տարբեր «վերլուծություններով» և կանխավ նման դեպքերի համար գրված «հարցազրույցներով» մշտապես փորձ է արվում ԲՀԿ-ին դասել բաներ, որոնց հետ նա ընդհանրապես կապ չունի:
Այժմ էլ հերթական խաղաքարտն է դարձել Մարտի 1-ը:
Բացի այն, որ ուղղակի զզվելի է շահարկել Մարտի 1-ը, քանի որ դա ուղղակիորեն անարգանք է 10 զոհերի նկատմամբ, այսօր փորձ է արվում նույն այդ զոհերի շնորհիվ քաղաքական դիվիդենտներ ձեռք բերել, մասնավորապես Մարտի 1-ի դեպքերի հետ կապված՝ անըդնհատ, ամեն պահի, ամեն օր շրջանառել ԲՀԿ-ի անունը:
Սակայն այստեղ ծագում է մեկ տրամաբանական հարց՝ եթե ԲՀԿ-ն իրոք մեղքի բաժին ունի Մարտի 1-ի դեպքերին, ապա ինչո՞ւ է նա այսօր հանդես գալիս Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ինչո՞ւ է կողմ քվեարկում այդ հանձնաժողովին, և ինչո՞ւ միակ ուժը, որը դեմ է դուրս գալիս դրան, հանդիսանում է ՀՀԿ-ն (դե, նաև ՕԵԿ-ը):
Միանգամայն պարզ է, որ անիմաստ վերլուծականներով և լրատվական ագրեսիայով անհնար է քողարկել այս հասարակ փաստը: Ի վերջո, յուրաքանչյուր կուսակցության գործունեությունը չափվում է ոչ թե միայն հարցազրույցներով և վերլուծականներով, այլ տվյալ կուսակցության խորհրդարանական խմբակցության գործունեությամբ: Իսկ այստեղ ունենք այն, ինչ ունենք. ԲՀԿ խմբակցությունը կողմ է, որ ստեղծվի Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրող նոր հանձնաժողով, ինչին դեմ է իշխանությունը:
Մնացած նյութերն ու հարցազրույցներն ու մեկնաբանությունները այս փաստից հետո զրո են և, ի վերջո, դառնալու են համացանցային աղբ, որոնց մասին որևէ մեկը չի հիշելու կամ արդեն իսկ մոռացել է:
Այս ամենից ավելի քան խոսուն է նաև Մարտի 1-ին ՀԱԿ նախաձեռնած հանրահավաքին ԲՀԿ-ի բազմաթիվ պատգամավորների և անդամների մասնակցությունը, ինչը նույնպես Մարտի 1-ի մասին ԲՀԿ-ի դիրքորոշման ցուցադրություն է: Ինչպես ասում են՝ փաստերը խոսում են ամեն ինչի մասին:
Politiկ Man- ի ֆեյսբուքյան էջից