Լրահոս

03.03.2014 17:05


Դոնեցկում խաղաղ ցույցը վերաճել է մարզային վարչության բռնազավթման

Դոնեցկում խաղաղ ցույցը վերաճել է մարզային վարչության բռնազավթման

Դոնեցկում արգելափակել են մարզային վարչության շենքը։ Ցուցարարները հաղթահարել են արգելքները, ներխուժել բակ, այնուհետև՝ վարչություն, ու հիմա գտնվում են նախասրահում։ Շենքում կան մի քանի տասնյակ լրագրող, ինչպես նաև մարզային խորհրդի նախագահ Անդրեյ Շիշացկին և մարզային խորհրդի մի քանի պատգամավոր։ Ոստիկանությունը դեռ ոչինչ չի ձեռնարկել։ Ներքին զորքերի զինվորները վահաններով կանգնած են շենքի բակում. նրանց նկատմամբ ցուցարարներն ագրեսիա չեն ցուցաբերում։ Վերջինները գոռում են՝ «Ոստիկանները մեզ հետ են» և «Ռուսաստան»։ Այս մասին տեղեկացնում է segodnya.ua–ն։

Այս խորագրի վերջին նյութերը