Մարտի 1-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթից հետո իշխանական շրջանակներին սպասարկող, այսպես կոչված, քաղաքական գործիչները եւ լրատվամիջոցները ջանք ու եռանդ չեն խնայում Գագիկ Ծառուկյանին հարվածելու համար: Այս օրերին նրան մեղադրում են բոլոր հնարավոր մեղքերի մեջ, անգամ գտնվում են մարդիկ, որոնք Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրում են նրանում, որ ինքը այսօր աջակցում է մի մարդու, որը մարտի 1-ի իր մեղքի բաժինն ունի:
Հիշեցնենք, որ դեռ 2008թ. օգոստոսի 1-ին «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ խիստ հավաստի տեղեկությունների համաձայն,` 2008թ. փետրվարի 23-ին վերնախավը հավաքվել է կառավարությունում եւ փորձել որոշում գտնել իրավաիճակից դուրս գալու համար: Հենց այդ ժամանակ էլ, ըստ թերթի, առաջարկ է եղել կրակել ժողովրդին ցրելու համար: Այս միտքը, ըստ «Հայկական ժամանակի», բավական դուր է եկել Սերժ Սարգսյանին, սակայն Գագիկ Ծառուկյանի միջամտությունից հետո կրակելու առաջարկը մերժվել է:
Խմբ. կողմից– Լավ կլիներ, որ Անահիտ Բախշյանն ու մյուս հարգարժան (նկատի չունենք պատվերով համերգ տվող ժողգործիքներին) գործիչները ուշադիր լինեին իրենց ձևակերպումներում և գնահատականներում ու ջուր չլցնեին Սերժ Սարգսյանի օգտին աշխատող «Գեբելսյան» քարոզչամեքենայի ջրաղացին։
Ծառուկյանը թույլ չի տվել կրակել ժողովրդի վրա

Աղբյուրը՝ http://top-news.am/7/1/news/29069.html