Լրահոս

03.03.2014 18:01


Պան Գի Մուն. «ՄԱԿ խորհրդի անդամ–պետությունները պարտավոր են կանգնեցնել բախումը Սիրիայում»

Պան Գի Մուն. «ՄԱԿ խորհրդի անդամ–պետությունները պարտավոր են կանգնեցնել բախումը Սիրիայում»

Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ խորհրդի անդամ–պետությունները պարտավոր են կանգնեցնել բախումը Սիրիայում։ Այնտեղ բախման բոլոր կողմերը «մեծ հանցագործություն են կատարել»։ Այս մասին ՄԱԿ մարդու իրավունքների հարցերով խորհրդի 25-րդ նստաշրջանին հայտարարել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը։ Մարտի 18-ին Խորհրդի 47 անդամ–պետությունների դիտարկմանը կհանձնվի հանձնաժողովի զեկույցը Սիրիայի Արաբական Հանրապետությունում մարդու իրավունքների հնարավոր խախտումների հետաքննության վերաբերյալ։ Փաստաթուղթը, որում դիտարկվում է երկրի իրավիճակը՝ սկսած 2013 թվականի հուլիսի կեսերից մինչև 2014 թվականի հունվարի կեսերը, կտարածեն այս չորեքշաբթի։

Այս խորագրի վերջին նյութերը