Լրահոս

03.03.2014 23:12


Գ. Մարգվելաշվիլին Թուրքիայի և Լեհաստանի նախագահների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի հարցը

Գ. Մարգվելաշվիլին Թուրքիայի և Լեհաստանի նախագահների հետ քննարկել է ուկրաինական ճգնաժամի հարցը

Վրաստանի նախագահ Գորգի Մարգվելաշվիլին Ուկրաինայի իրավիճակի վերաբերյալ այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Լեհաստանի նախագահների հետ։ Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Մարգվելաշվիլին ընդգծել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության ընդունումը, ինչպես նաև քննարկել է Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպանության և ճգնաժամը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտությունը։

Մասնավորապես, Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հետ հեռախոսազրույցում Վրաստանի նախագահն ընդգծել է այն դերակատարության կարևորությունը, որը Թուրքիան իր վրա է վերցրել ուկրաինական ճգնաժամի հաղթահարման հարցում։ Նրանք նաև քննարկել են Վրաստան–Թուրքիա–Ադրբեջան եռակողմ հանդիպման հարցը, որտեղ ևս մեկ անգամ կընդգծվի միջպետական նախագծերի և տարածաշրջանում կայունության կարևորությունը։ Հեռախոսազրույցի ավարտին երկու երկրների նախագահները պայմանավորվել են շարունակել Ուկրաինայում զարգացումների հետ կապված շփումները։

Իսկ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկիի հետ Վրաստանի նախագահը քննարկել է ուկրաինական ճգնաժամից դուրս գալու ճանապարհները։ Կողմերը նաև ընդգծել են մոտ ապագայում Վրաստանի կողմից ԵՄ ասոցացման համաձայնագրի ստորագրման կարևորությունը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը