Կոտայքի մարզի Արտավազ համայնքում իրավիճակը լարված է: Պատճառը մարտի 9-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններն են: «Ժողովուրդ»-ը գրում է, թե գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Ռեմ Հովհաննիսյանը, որին սատարում է մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, անկուսակցական իր մրցակցին՝ Աշոտ Մարգարյանին ահաբեկում է:
«Իմ հոր վրա հարձակվել են գործող գյուղապետի կողքը կանգնած, իր համար աշխատող մարդիկ, ու այնտեղ է եղել գյուղի ավագանու անդամը, որը գյուղապետի հորեղբոր տղան է, իսկ Վարուժը գյուղապետ՝ Ռեմ Հովհաննիսյանի վստահված անձը պետք է լիներ: Իսկ հորս վերնաշապիկին կաթած արյան համար ինձ են պատասխան տալու: Նրան խփել են՝ ասելով, թե տղուդ ասա՝ թեկնածությունը հանի, թե չէ կմորթենք»,-«Ժողովուրդ»-ին հայտնել է թեկնածու Աշոտ Մարգարյանը:
ՀՀԿ-ական թեկնածուն ահաբեկո՞ւմ է

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։