Աշխարհ

04.03.2014 10:02


Յանուկովիչը խնդրել է Պուտինին Ուկրաինա ռուսական զորքեր մտցնել

Յանուկովիչը խնդրել է Պուտինին Ուկրաինա ռուսական զորքեր մտցնել

«ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը գրավոր դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով «Ուկրաինայի բնակչության պաշտպանության նպատակով օգտագործել ռուսական զինված ուժերը»։ Ըստ աղբյուրի՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։

«ՌԴ նախագահը հետևյալ դիմումն է ստացել Վիկտոր Յանուկովիչից։ Մեջբերում եմ. «Որպես Ուկրաինայի օրինական ընտրված նախագահ՝ հայտարարում եմ. երկրում իշխանության անօրինական զավթումը հանգեցրել է նրան, որ Ուկրաինան հայտնվել է քաղաքացիական պատերազմի շեմին։ Մարդկանց կյանքն ու անվտանգությունը, հատկապես երկրի հարավ-արևելքում և Ղրիմում, վտանգի տակ են։ Արևմտյան երկրների գործողությունների արդյունքում բացահայտ բռնություն է տեղի ունենում։ Մարդկանց հետապնդում են քաղաքական և լեզվական պատճառներով»,-հայտնել է Չուրկինը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը