Ղրիմում հանրաքվեի անցկացման համար աշխատանքային խումբ են ստեղծել
ՂԻՀ Գերագույն ռադայում աշխատանքային խումբ է ստեղծվել հանրաքվեի անցկացման համար։ Այս մասին հայտարարել է Ղրիմի խորհրդարանի մամուլի ծառայությունը։ Աշխատանքային խումբը ղեկավարում է ՂԻՀ Գերագույն ռադայի նախագահի առաջին տեղակալ Գրիգորի Իոֆֆեն։ Նա ուշադրություն է դարձրել, որպեսզի հանրաքվեի անցկացման որոշումն իրավական փորձաքննություն անցնի։
«Ուկրաինայում բացակայում է տեղական հանրաքվեի մասին օրենքը, սակայն Ուկրաինայի Սահմանադրությամբ նախատեսված է, որ քաղաքացիների համար հանրաքվե անցկացնելու նմանատիպ իրավունք վերապահված է։ Սահմանադրությունն ուղիղ կատարման նորմ է հանդիսանում։ Բացի այդ, հանրաքվեն անմիջական ժողովրդավարության մեթոդ է, որն ամրագրված է մի շարք միջազգային կոնվենցիաներում՝ վավերացված Ուկրաինայի կողմից, որոնք հանդիսանում են ազգային օրենսդրության մի մաս»,–ընդգծել է Գրիգորի Իոֆֆեն։ Առաջին փոխխոսնակն էլ իր հերթին նշել է, որ հանրաքվեի հանված հարցում չկա ՂԻՀ անկախության մասին, չկա ՂԻՀ Ուկրաինայի կազմից դուրս գալու և այլ պետության կազմի մեջ մտնելու դրույթ։ Հիշեցնենք՝ ՂԻՀ–ում հանրաքվեն տեղի կունենա մարտի 30-ին։