Լրահոս

04.03.2014 14:03


Սյունիքում, Տավուշում, Արարատյան դաշտավայրում ծիրանենին ու սալորենին արդեն ծաղկել են

Սյունիքում, Տավուշում, Արարատյան դաշտավայրում ծիրանենին ու սալորենին արդեն ծաղկել են

Մարտ ամսին Հայաստանում օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 1-2 աստիճանով բարձր կլինի, իսկ տեղումների քանակն էլ կանխատեսվում է նորմայից շատ: Այսօրվա ասուլիսին այս մասին հայտնել է ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Կանխատեսվում է, որ մինչև մարտի 7-ը Հայաստանում տաք օդային հոսանքների ներհոսքը կշարունակվի, և օդի ջերմային ֆոնը կպահպանվի։ Մարտի 8-ին՝ ցերեկային ժամերին, Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում 8-10 աստիճանով ջերմաստիճանը կնվազի, այնուհետև նորից կբարձրանա»,–ասել է բանախոսը։

Նա նաև նշել է, որ, բարձր ջերմաստիճանով պայմանավորված, Սյունիքում, Տավուշում, Արարատյան դաշտավայրում ծիրանենին ու սալորենին արդեն ծաղկել են, ինչը 15-20 օր շուտ է միջին ժամկետից, սակայն առայժմ վաղ է ցրտահարության մասին խոսելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը