Ադրբեջանում գերեվարված Խոջոյանին Բաքուն հետ է վերադարձնում
Ադրբեջանում գերեվարված Հայաստանի քաղաքացի Մամիկոն Խոջոյանին այսօր կվերադարձնեն հայկական կողմին։ Այս մասին PanArmenian.net–ին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հարցով զբաղվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որի ներկայացուցիչներն արդեն մեկնել են սահման։
Ավելի շուտ Ադրբեջանի գերիների, անհետ կորածների ու պատանդների հարցերով պետհանձնաժողովի մամուլի քարտուղար Շահին Սահիլովն ադրբեջանական APA-ին ասել էր, որ այսօր՝ մարտի 4-ին, պլանավորվում է Մամիկոն Խոջոյանին հետ վերադարձնել հայկական կողմին՝ նշելով, որ հարցով զբաղվում է ԿԽՄԿ-ն։
ԿԽՄԿ ադրբեջանական պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Իլահա Հուսեյնովան փետրվարի 25-ին անդրադարձել էր Խոջոյանի հարցով բանակցություններին՝ նշելով, որ Կարմիր խաչը կարող է հետ վերադարձնել գերուն, երբ կողմերն այդ մասին համաձայնության գան, բայց կարևոր է նաև գերու համաձայնությունը:
Բանակցություններ են տարվում նաև 2013-ի օգոստոսին ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գիծը հատած զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի հարցով:

Մանրամասները՝ PanArmenian.net–ում։