Լրահոս

04.03.2014 14:26


«Մենք այլևս կորցնելու տարածքներ չունենք»

«Մենք այլևս կորցնելու տարածքներ չունենք»

Եթե Առաջին հանրապետության դաշնակցական կառավարությունն էլ ժամանակին գիտակցեր, որ Հայաստանի խորհրդայնացումը այլևս անշրջելի գործընթաց էր, Հայաստանը չէր կորցնի ոչ տարածքներ, ոչ էլ մարդկային կյանքեր, բայց դա գիտակցելու ոչ խելամտություն ոչ էլ պարկեշտություն ունեցավ:
Մինչև վերջին վարկյանը դաշնակցական կառավարությունը մեր պետության շահերն ու հետաքրքրությունները դրեց Արևմտյան տերությունների զոհասեղանին, իսկ երբ վերջիններս վերջնականապես զոհաբերեցին Հայաստանը, դաշնակցական կառավարության անդամները չհամակերպվելով կայացած փաստի հետ գնացին ու կնքեցին Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագիրը:
Մեր սխալի և կայացած փաստի հետ համակերպվելու աններելի հապաղման պատճառով անգամ Հայաստանի խորհրդայնացումից հետո մենք չկարողացանք հետ բերել տարածքները, որոնք կորցրել էինք մեր անշրջահայացության և անշրջելի գործընթացի էությունը չգիտակցելու և այդ համատեսքստում լուծումներ չփնտրելու և չգտնելու պատճառով:
Մենք այլևս կորցնելու տարածքներ չունենք և չենք կարող հերթական անգամ ճակատագրական սխալ թույլ տալու շռայլություն պարգևել մեզ։

Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը