Ուկրաինայի ԶՈՒ 3 զենիթահրթիռային գունդ անցել է Ղրիմի կողմը
Ուկրաինայի զինված ուժերի 3 զենիթահրթիռային գունդ անցել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության կողմը։
«Ընդհանուր հաշվով՝ 700 սպա և զինվոր հայտարարել է Ղրիմի բնակչությանը պաշտպանելու պատրաստակամության մասին»,–հայտարարել է Ղրիմի կառավարության ղեկավարը։ Նա հայտնել է, որ Ղրիմի «ժողովրդի կողմն են անցել Եվպատորիայում, Թեոդոսիայում և Ֆիոլենտում տեղակայված 50-րդ, 55-րդ ու 147-րդ զենիթահրթիռային գնդերը»։
Ղրիմի Ինքնավար Հանրապետության կողմն անցած գնդերը համալրված են 20 «Բուկ» զենիթահրթիռային և 30-ից ավելի «С-300 ПС» հակահրթիռային համակարգերով։