ԱՄՆ–ը կստորագրի ընդգրկուն համաձայնագիր Իրանի հետ միայն այն դեպքում, եթե երաշխիքներ լինեն, որ նա չի կարողանա ստանալ միջուկային զենք։ Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։ Ամերիկյան դիվանագիտութան ղեկավարի ելույթի հատվածները նախօրեին տարածել է Պետքարտուղարությունը։
«Ես խոսք եմ տալիս, որ ԱՄՆ–ը կստորագրի համաձայնագիրն այն դեպքում, եթե տրվեն երեք կարևորագույն հարցերի պատասխաններ։ Առաջին՝ Իրանը չի կարողանա ստանալ միջուկային զենք։ Երկրորդ կարո՞ղ է արդյոք Թեհրանը համոզել աշխարհին, որ իր միջուկային ծրագիրը հետապնդում է միայն խաղաղ նպատակ, ինչպես նա պնդում է։ Եվ երրորդ՝ արդյոք ԱՄՆ–ը կունենա՞ բավականին ժամանակ համապատասխան միջոցներ ձեռք առնելու համար, եթե Իրանն, այնուամենայնիվ, փորձի միջուկային զենք ստեղծել»,– հայտարարել է Քերին։
Նշենք, որ ԱՄՆ–ը ՄԱԿ ԱԽ մյուս բոլոր անդամների և Գերմանիայի հետ շարունակում է բանակցություններն Իրանի հետ՝ ուղղված միջուկային ծրագրի վերջնական պայմանագրի նախապատրաստմանն այդ երկրի հետ։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։
ԱՄՆ–ը Իրանի հետ համաձայնության կգա երեք պայմանով