Աշխարհ

04.03.2014 14:28


Վ. Պուտին. «Ուկրաինայում բարձրացած դժգոհության ալիքը օբյեկտիվ էր» (տեսանյութ)

Վ. Պուտին. «Ուկրաինայում բարձրացած դժգոհության ալիքը օբյեկտիվ էր» (տեսանյութ)

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այս պահին պատասխանում է լրագրողների հարցին։ Անդրադառնալով Ուկրաինայի իրավիճակին, նա մասնավորապես ասել է.

–Նախագահ Յանուկովիչն իր իշխանությունը փաստացի հանձնել էր, նա համաձայնել էր ընդդիմության բոլո՛ր պայմաններին, նա համաձայնել էլ ամե՛ն ինչի։ Լավ է դա, թե վատ, այլ հարց է, բայց դա փաստ է։ Նա նաև ոչ մի հակաօրինական հրաման չի տվել՝ կրակելու և այլն։ Բայց փոխանակ կատարեին ձեռք բերված պայմանավորվածությունները, հենց նա գնաց Խարկով, գրավեցին նրա կեցավայրն ու կառավարության շենքը։ Ես հարցնում եմ, ինչո՞ւ դա արվեց։ Չէ որ նա առանց այդ էլ հանձնել էր իր իշխանությունը և ոչ մի շանս էր չուներ հաղթելու ընտրություններում։ Ինչո՞ւ արվեց այն, ինչ եղավ, ինչո՞ւ այդ քաոսը ստեղծեցին։ Պետք է նաև նշել, որ Ուկրաինայում բարձրացած դժգոհության ալիքը օբյեկտիվ էր։ Երկրում կոռուպցիայի մակարդակը հասել էր անհավանական չափերի, պետական համակարգն ամբողջությամբ անարդյունավետ էր։ Ես հասկանում եմ Մայդանում հավաքված սովորական քաղաքացիներին՝ նրանք փոփոխություն էին ուզում։ Բայց այս ճանապարհն անընդունելի է։

Անդրադառնալով Ուկրաինա զորքեր մտցնելու հարցին՝ ՌԴ նախագահն ասել է, որ դրա անհրաժեշտությունն առայժմ չկա, սակայն ծայրահեղ դեպքում նման քայլի հնարավորությունը կա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը