Լրահոս

04.03.2014 14:43


Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը

Գյումրիում հրատապ է դարձել անօթևան ընտանիքների վերահաշվառման խնդիրը

Աղետի գոտում երկրաշարժի հետևանքով անօթևան դարձած և բնակարանային փոխհատուցման ենթակա ընտանիքների հերթացուցակներում վերահաշվառման վերջնաժամկետ սահմանվել էր 2008թվականի նոյեմբերի 1-ը:

Մինչև սահմանված ժամկետը անօթևան ընտանիքները ՏԻՄ-երին պետք է ներկայացնեին տասնյակ փաստաթղթեր՝ հիմնականում բնակարանների փլուզման, բնակության և ընտանիքների կազմի վերաբերյալ: Միայն Գյումրիում մոտ 300 ընտանիք ինչ-ինչ պատճառներով ժամանակին չեն կարողացել հաշվառվել՝ որը արտերկրում է եղել ու չի իմացել, որը հիվանդ է եղել կամ բոլոր պահանջվողփաստաթղթեր չի կարողացել ամբողջացնել: Իսկ հերթացուցակներում չհաշվառված ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը քաղշիննախարարության կողմից չի դիտարկվում՝ համաձայն ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի:

Ի դեպ, 2008-ից հետո ժամանակավոր կացարաններում բնակվող անօթևան ընտանիքների նորհաշվառում չի իրականացվել: Ներկայացվող տեսանյութը Աթոյանների ընտանիքի բնակարանային խնդրի մասին է: Նրանք ավելի քան քառորդ դար ապրում են թիթեղյա վագոն-տնակում: Երկրաշարժի պահին փլվել է նրանց պատկանող հանրակացարանի շենքը:


Սակայն ընտանիքը չի կարողացել պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնել ու հաշվառվելանօթևան ընտանիքների հերթացուցակում, ինչի պատճառով նրանց բնակարն չի հատկացվելու:

http://youtu.be/7Tfp0WvDsLw

Այս խորագրի վերջին նյութերը