Հայաստանը կներկայացվի «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում
Սույն թվականի մարտի 5-9-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը տեղական 19 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ ներկայացնելու է Հայաստանը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք «ITB» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
Նախատեսվում է, որ առաջատար այս ցուցահանդեսին այս տարի կմասնակցեն 180 երկրների շուրջ 10 հազար զբոսաշրջային գործակալություններ և ավելի քան 170 հազար այցելուներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ գերմաներենով:
Գերմանական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի Հանրային կապերի գրասենյակ