Լրահոս

04.03.2014 20:15


«Ֆեյսբուքն» Աֆրիկայում ինտերնետ կապ կքաշի անօդաչու սարքերի միջոցով

«Ֆեյսբուքն» Աֆրիկայում ինտերնետ կապ կքաշի անօդաչու սարքերի միջոցով

«Ֆեյսբուքը» պատրաստվում է Աֆրիկայում ինտերնետ կապ քաշել անօդաչու սարքերի միջոցով։ «TechCrunch»-ի փոխանցմամբ՝ սոցկայքն արդեն բանակցում է «Titan Aerospace» ընկերության ձեռքբերման շուրջ։ Վերջինը զբաղվում է ինքնակառավարվող անօդաչու սարքերի արտադրությամբ։

Ըստ համապատասխան գործարքի վերաբերյալ տեղեկություն ունեցող անանուն աղբյուրի՝ «Titan Aerospace»-ի գնումը կարժենա շուրջ 60 մլն դոլար։ Համաձայն պայամանագրի՝ ընկերությունը «Ֆեյսբուքի» համար կարտադրի «Solara 60» մոդելի առնվազն 11 հազար անօդաչու սարք։

Այս խորագրի վերջին նյութերը