Ակսյոնով. «Հավատարմության երդում չտված զինվորականները կարող են անարգել լքել Ղրիմը»
Ռազմական ստորաբաժանումները, որոնք կհրաժարվեն Ղրիմի ժողովրդին հավատարմության երդում տալ, կարող են անարգել լքել թերակղզու տարածքը։ Այս մասին հայտարարել է ՂԻՀ վարչապետ Սերգեյ Ակսյոնովը Սիմֆերոպոլում։
«Մենք պատրաստ ենք ազատ ելքի միջանցք ստեղծել. ոչ մեկ ոչ մեկի չի պատրաստվում հետապնդել. դիմադրությունը վատ հետևանքների կբերի»,–ընդգծել է վարչապետը։ Նրա խոսքերով՝ այսօր շարունակվում են բանակցությունները որոշ ռազմական ստորաբաժանումների ղեկավարների հետ, որոնք հրաժարվել են անցնել Ղրիմի ենթակայության տակ և ինքնավարության երդում տալ։ Վարչապետը հորդորել է զինծառայողներին ենթարկվել հրամաններին և ինքնավարության կառավարության որոշումներին՝ կանգնելով Ղրիմի ժողովրդի կողքին։ Նա ընդգծել է, որ բոլոր զինվորականներին կերաշխավորվի անձնական անվտանգություն, և կտրամադրվեն բոլոր վճարներն ամբողջությամբ։ Ըստ նրա՝ դա չի համարվելու ուկրաինական երդման խախտում, քանզի երկրում իշխանությունը ոչ լեգիտիմ է։ Այս մասին տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։