Ի՞նչ է սպասվում Աստանայում, և ինչպիսի՞ հետևանքեր կունենա ՀՀ նախագահի՝ լիսաբոնյան գագաթնաժողովին չմասնակցելու որոշումը
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ, ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ալեքսանդր Մարկարովը անդրադառնալով դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթնաժողովին՝ ասել է, թե այնտեղ ԼՂ խնդրի կարգավորման վերաբերյալ որևէ որոշակի փաստաթուղթ չի ստորագրվի, բայց կամրապնդվեն խնդրի կարգավորմանն ուղղված բանակցային ջանքերը։
-Աստանայում կայանալիք ԵԱՀԿ դեկտեմբերյան գագաթնաժողովի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կվերահաստատվի ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը,-ասել է նա:
Իսկ «Սիվիլիթաս» հիմնադրամի փորձագետ Թաթուլ Հակոբյանն էլ նշել է, թե գագաթնաժողովներն այն տեղը չեն, որտեղ որոշումներ են ընդունվում, բայց ուղենշային իմաստով դրանք շատ կարևոր են, և համանախագահող երկրները, հնարավոր է, կողմերի քննարկմանը ներկայացնեն մի փաթեթ, որը ոչ թե նոր, այլ նորացված բան կլինի։
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի լիսաբոնյան գագաթնաժողովին՝ Թաթուլ Հակոբյանն ասել է, թե Հայաստանն իրեն նման շռայլություն թույլ տալու և այդ գագաթնաժողովին չմասնակցելու իրավունք չունի։
-Հայաստանը պետք է մասնակցի բոլոր ֆորումներին, պետք է մինչև վերջ կռիվ տա բանակցությունների սեղանի շուրջ և այլն: Իսկ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանը պետք է ներկայանար նախագահի մակարդակով,-ընգծել է նա։
Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովն էլ հակադարձելով այս մտքին՝ ասել է՝ կոռեկտ չէ հայտարարելը, թե Հայաստանը չի մասնակցել, քանի որ Հայաստանը չի մասնակցել ուղղակի նախագահի մակարդակով, և նախագահի որոշումը՝ չմասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, ցույց է տալիս նաև, որ Հայաստանն ի վիճակի է իրականացնել սեփական արտաքին քաղաքականությունը, ինչը, անշուշտ, կարևոր գործոն է:

7or.am