Էռնեկյանը դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից։ Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, չի պատկանում Էռնեկյանին։ ՀՀ կառավարությունն իր 2012թ. որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում։ Մանրամասները` թերթի այսօրվա համարում։
Էռնեկյանը դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից
Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը վերջերս բավականին դժգոհ ու հիասթափված է ՀՀ իշխանություններից։
Բանն այն է, որ չնայած կառավարության որոշմամբ նրան պատկանող «Տանգո» ընկերությանն է վաճառվել կառավարության 2-րդ մասնաշենքը՝ ԱԳՆ-ի շենքը, սակայն այս հարցում դեռ խնդիրներ կան։ Մասնավորապես, շենքի այն հատվածը, որտեղ տեղակայված են «Արարատ» ռեստորանը, «Նոյան տապան» գրախանութը, չի պատկանում Էռնեկյանին։
ՀՀ կառավարությունն իր 2012թ. որոշմամբ պարտավորվել է օգնել գնորդին՝ «վերջինիս համար ողջամիտ արժեքով» երրորդ անձանցից ձեռք բերել այդ տարածքները, սակայն այդ պարտավորությունը չի կատարում։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում։