Էդվարդ Անտինյան. Այս իշխանություններին հավատալն առնվազն միամտություն է
ԵԿԵԼ Է ՏՎԱԾՆԵՐՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Անվիճելի է, որ ժամանակակից աշխարհում, եթե մի կառավարության չի հաջողվում իրեն հատկացված ժամանակահատվածում օր օրի բարձրացնել բնակչության կենսամակարդակը, ապա պետք է հրաժարական տա, այլապես հասարակությունը պետք է պարտադրի նրան այդ անել: Իսկ մեր երկրում ինչ ծրագիր ներկայացնում են, պատճառաբանում են, թե հիմա ժողովրդի վիճակը գնալով վատանալու է, որպեսզի հետագայում լավ ապրենք: Իսկ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեպքում հետագան՝ 30-40 տարի հետո է:
Այս իշխանություններին հավատալն առնվազն միամտություն է։ Բայց եթե շատ են ուզում, որ իրենց հավատանք, ապա թող կենսաթոշակային ռեֆորմ կոչված օրենսդրական փաստաթղթում մի հոդված ավելացնեն, որ եթե տարիներ հետո պարզվի, որ բոլորի փողերը քամուն է տրվել, ապա դրա համար պատասխանատու են Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը Գագիկ Հարությունյանը, Սոցապ նախարարը, Ներսես Երիցյանը, ինչպես նաև ԱԺ «կուտակայինին» կողմ քվեարկած պատգամավորներն ու այս բոլորի ընտանիքի անդամները։ Այդ հոդվածում պետք է նաև ենթակետ լինի, ըստ որի՝ նշյալ անձանց այլ աշխարհում լինելու պարագայում նյութական պատասխանատվությունը փոխանցվում է ժառանգներին։ Ես հասկանում եմ, որ գուցե վայրենի բան եմ ասում, բայց իշխանությունների՝ այսպիսի ուրագատաշ մեթոդներով հանրության գրպանը մտնելն էլ պակաս վայրենի չէ, ասել, որ եթե հիմնադրամներն այդ գումարները չտան, ապա կփոխհատուցվի պետբյուջեի հաշվին, դա էլ պակաս վայրենի չէ, կարծես պետբյուջեն իրենց հոր գրպանն է:

Նյութն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts