Լրահոս

05.03.2014 11:24


Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Հանրապետության նախագահին

Դեսպան Պողոսյանն իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Հանրապետության նախագահին

Մարտի 3-ին Կորեայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Հրանտ Պողոսյանը (նստավայրը` Տոկիո) իր հավատարմագրերը հանձնեց Կորեայի Նախագահ Պակ Կըն Հենին:

Շնորհավորելով դեսպան Պողոսյանին Կորեայում դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ` Կորեայի Նախագահը հաջողություն մաղթեց նրան հայ-կորեական հարաբերությունների զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնություններում:

Զրուցակիցները երկուստեք կարևորեցին երկկողմ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով առկա ներուժի լիարժեք օգտագործումը՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, գործարար կապերի ամրապնդման և մշակութային փոխանակումների միջոցով:

Կորեայի Նախագահն ու Հայաստանի դեսպանն անդրադարձան նաև միջազգային կազմակերպություններում փոխգործակցության հնարավորություններին, մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Այս խորագրի վերջին նյութերը