Լրահոս

05.03.2014 11:49


Ակսյոնով. «Բոլոր ռազմական զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմին»

Ակսյոնով. «Բոլոր ռազմական զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմին»

ՂԻՀ կառավարությունը դեռ պատրաստ չէ պատասխանել Գերագույն ռադայի ներկայացուցիչների հետ բանակցություններ անցկացնելու մասին հարցին, քանզի իշխանությունը Կիևում համարում է ոչ լեգիտիմ։ Այս մասին լրագրողներին է հայտնել ՂԻՀ վարչապետ Սերգեյ Ակսյոնովը։ Ինչ վերաբերում է հնարավորությանը՝ Ուկրաինայի կազմից Ղրիմի դուրս գալուն, նա հայտարարել է. «Դա կարող են որոշել միայն ինքնավարության բնակիչները, իսկ մենք կկատարենք իրենց ցանկությունը»։

Խոսելով սեփական զինուժի ու նավատորմի ստեղծման մասին՝ Ակսյոնովն ընդգծել է, որ բոլոր ռազմական զորամասերը պետք է ենթարկվեն Ղրիմին՝ ինքնավարության խորհրդարանին։ Նա նաև նշել է, որ ռազմական ուժի մեծ մասն արդեն անցել է Ղրիմի օրինական ղեկավարության կողմը և պատրաստ է երդում տալ։ Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը