Լրահոս

05.03.2014 11:53


Անի Գևորգյանի գործով Ներքին անվտանգության վարչությունում իրականացվող քննությունը կասեցվել է

Անի Գևորգյանի գործով Ներքին անվտանգության վարչությունում իրականացվող քննությունը կասեցվել է

«Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գևորգյանին ծանուցագրով տեղեկացրել են, որ փետրվարի 27-ին կասեցվել է իր հաղորդման հիման վրա իրականացվող ծառայողական քննությունը: Այդ մասին «Zham.am»-ի հետ զրույցում ասաց Անի Գևորգյանը: Նշենք, որ ծառայողական քննությունը նշանակվել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից:

«Հատուկ քննչական ծառայությունում իմ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Սակայն ես տեղեկացա, որ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում գործի քննությունը կասեցվել է` ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի պատճառով»,- նշեց Անի Գևորգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ոստիկանությունը բերման էր ենթարկել «Հայ ազգային կոնգրեսի» ակտիվիստների, ինչպես նաև Կոնգրեսի Վարչության անդամ Արեգ Գևորգյանին, ՀԱԿ գործադիր քարտուղար Սամվել Աբրահամյանին և երկու լրագրողների` Սարգիս Գևորգյան («iLur.am»), Անի Գևորգյան («ՉԻ»): Մինչ ոստիկանության ժամանելը՝ երիտասարդների իրազեկման ակցիան խոչընդոտել են ՀՀԿ երիտթևի անդամները, ովքեր փորձել են խոչընդոտել երիտասարդներին թռուցիկներ բաժանել` փորձելով խլել դրանք:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը