Թուրքիայի Վիրանշեհիր շրջանի Խիրբաբալակ եզդիաբնակ գյուղում մահմեդականները քանդել են տեղի եզդիական գերեզմանատունը: Այս մասին տեղեկացնում են Գերմանիայում հաստատված եզդիները, ովքեր դեռևս հարազատներ ունեն, որոնք բնակվում են Թուրքիայում: Խիրբաբալակն այն քիչ բնակավայրերից է Թուրքիայում, որտեղ մինչև հիմա ապրում են եզդիներ:
Ինչպես հայտնի է, մինչև այսօր էլ թուրքական պետությունը և թուրք հասարակությունը ոտնահարում են եզդիների իրավունքները: Նրանք եզդիներին համարում են մահմեդականության թշնամիներ: Եզդիների նկատմամբ Թուրքիայում 1915 թվականից հետո հալածանքների մեծ ալիք սկսվեց 1980-ական թվականներին: Այդ ժամանակ եզդիները մեծ մասմաբ լքեցին իրենց հայրենի օջախները:
Ներկայումս նախկին եզդիաբնակ գյուղերում հիմնականում ապրում են քրդեր: Վերջին շրջանում՝ տեղի քրդերի հետ հարաբերությունները կարգավորելուց հետո, բազմաթիվ եզդիներ մտադրություն ունեին հետ վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը և վերցնել իրենց ընտանիքներին պատկանող հողերը:
Եզդիական գերեզմանատան քանդումը տեղացիները կապում են եզդիների հնարավոր վերադարձի հետ: Այս կերպ մահմեդականները և թուրքական պետությունը փորձում են հիշեցնել, որ եզդիների նկատմամբ թշնամական վերաբերմունքը դեռևս չի մարել, ու եզդիների համար Թուրքիա վերադառնալն անվանգ չէ:
«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության լրատվական կենտրոն
Թուրքիայում քանդել են եզդիական գերեզմանատունը