Լրահոս

05.03.2014 13:09


Գրետա Սարգսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում

Գրետա Սարգսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի մոտ ախտորոշվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում, որը բերել է ինսուլտի օջախի ձեւավորման: Վազգեն Սարգսյանի մայրը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բայց գիտակցությունը տեղն է, շնչում է ինքնուրույն և մի քանի օր կշարունակի մնալ կենտրոնում:

Zham.am-ի հետ զրույցում այդ մասին հայտնեց «Նաիրի» բժշկական կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանն ու հավելեց, որ այս պահին Գրետա Սարգսյանի վիճակը կայուն է:
Հիշեցնենք, որ Գրետա Սարգսյանը երեկ երեկոյան ընդունվել է «Նաիրի» բժկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք. իրեն հիվանդանոց են տեղափոխել տանից:
Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը