Նաիրա Զոհրաբյանը դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին` հայ գերու առնչությամբ
ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նամակով դիմել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեքսին` Ադրբեջանում գերության մեջ հայտնված զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի ճակատագրի առնչությամբ: «Իմ նամակում ես հանձնակատարին խնդրել եմ, օգտագործելով իր լիազորությունները, հնարավորինն անել Հակոբին հայրենիք կամ երրորդ երկիր տեղափոխելու համար, քանի որ ադրբեջանական գերության մեջ անցկացվող յուրաքանչյուր օր վտանգավոր է հայ զինվորականի կյանքի համար», - հայտարարել է Զոհրաբյանը ԱրմԻնֆոյի թղթակցի հետ հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը, որպես ԵԽ անդամ, պարտավորություններ է ստանձնել Գերիների և ռազմագերիների մասին ժնևյան կոնվենցիայի գծով, սակայն այդպես էլ դրանք չի կատարում` դաժան խոշտանգումների ենթարկելով հայ գերիներին: «Այդ հարցը պետք է մշտապես բարձրացվի բոլոր այն միջազգային կառույցներում, որոնց անդամ է Ադրբեջանը», - հայտարարել է Զոհրաբյանը:

Մանրամասները՝ ILur.am–ում