Արթուր Գրիգորյան. «Քաղաքացիական շարժումների ներսում հիմնականում կարծում են, որ նպատակները պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով»
Հայաստանում քաղաքացիական շարժումները մեծ մասամբ դուրս են «քաղաքացիական»-ը «քաղաքական»-ին հակադրելու մտայնությունից: iLur.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիական ակտիվիստ, իրավաբան Արթուր Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ քաղաքացիական շարժումների ներսում հիմնականում այն կարծիքին են, որ քաղաքացիական նախաձեռնությունների առջեւ դրված նպատակները կարող են եւ պետք է լուծվեն քաղաքական ճանապարհով:
«Այլ հարց է, որ քաղաքացիական հասարակության ակտիվ անդամները դեմ են, որ նախաձեռնությունների խնդիրները ծառայեցվեն կոնկրետ քաղաքական կուսակցության շահերին կամ ուղղորդվեն որեւէ կուսակցության կողմից», - նշեց մեր զրուցակիցը:
Արթուր Գրիգորյանը նշեց, որ գրեթե բոլոր հայտնի ու հաջողված քաղաքացիական շարժումները` Թեղուտը, գազի, տրանսպորտի թանկացման դեմ ձեւավորված, բնապահպանական մի շարք այլ շարժումները բոլորն էլ քաղաքական դաշտում են տեսնել, եւ շարունակում են տեսնել իրենց առջեւ դրված խնդիրների լուծումը:
«Քաղաքականությունից հեռու մնալու հայտարարություններ են անում հիմնականում «Նախախորհրդարանի» հետ կապված խմբերը, նրանք էլ, իմ համոզմամբ, այլ քաղաքական նկրտումներ ունեն: Բացի դրանից, ինչպես տեսնում ենք, իր գրեթե բոլոր նախաձեռնություններում «Նախախորհրդարանն» առանձնապես որեւէ արդյունքի չի հասել», - նշեց մեր զրուցակիցը:

Աղբյուրը՝ ilur.am