Մինչ շատերը ձգտում են ավելի խելացի և կրթված դառնալ, ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի 38-ամյա բնակչուհի Բլոնդի Բենեթը, ձգտելով հնարավորինս շատ նմանվել Բարբի տիկնիկին, հաճախում է հիպնոսի հիմար դառնալու նպատակով: Բենեթը պատմում է, որ հոգեթերապևտին 20 այցելությունից հետո իրեն զգալիորեն ավելի հիմար է զգում, և նույնիսկ մի քանի շաբաթ առաջ Բլոնդին 3 ժամ շարունակ մեքենայով պտտվում էր ծնողների տան շուրջը, քանի որ մոլորվել էր: Բենեթի կարծիքով Բարբի տիկնիկի կյանքն իդեալական է, քանի որ նա միայն հետևում է իր արտաքինին, զբոսնում խանութներում և վայելում կյանքը: Նշենք, որ Բլոնդին բազմաթիվ պլաստիկ վիրահատություններ է արել տիկնիկին նմանվելու համար, իսկ անխելք դառնալը, Բենեթի կարծիքով, հնարավորություն կտա է՛լ ավելի նմանվել Բարբիին:
Հիմար դառնալու նպատակով կինը դիմել է հիպնոսի