ՄԻՊ–ը կոչ է արել Ուկրաինային և Ղրիմին նստել բանակցությունների սեղանի շուրջ
Ուկրաինայում մարդու իրավունքների պաշտպան Վալերյա Լուտկովսկայայի կարծիքով Ղրիմում ներկայիս իրավիճակը հարթել կօգնի Ղրիմի և Ուկրաինայի խորհրդարանների երկխոսությունը։ Այս մասին նա հաղորդել է երեկ Կիևում՝ մամուլի ասուլիսին։
Լուտկովսկայան նշել է, որ Ղրիմ այցի ժամանակ հանդիպել է ՂԻՀ Գերագույն ռադայի առաջին փոխնախագահ Գրիգորի Իոֆֆեի, ղրիմ–թաթարական ժողովրդի մեջլիսի ղեկավար Ռեֆաթ Չուբարովի և Ղրիմի իրավապաշտպան կազմակերպությունների հետ։ Նա նաև ավելացրել է, որ Ուկրաինայի Գերագույն խորհրդի կողմից 2013թ. հուլիսին ստեղծված հանձնաժողովը ՂԻՀ հարցերով պետք է պատշաճ կերպով կատարի գործառույթները, որպեսզի հետագայում խուսափի այն իրավիճակից, որն առկա է այսօր։ Այս մասին տեղեկացնում է Ղրիմի լրատվական գործակալությունը։