Լրահոս

05.03.2014 13:58


Լեսյա Օրոբեցն ուզում է դառնալ Կիևի քաղաքապետ

Լեսյա Օրոբեցն ուզում է դառնալ Կիևի քաղաքապետ

Համաուկրաինական «Բատկիվշչինա» միության ժողովրդական պատգամավոր և Մայդանի ակտիվիստ Լեսյա Օրոբեցը հայտարարել է Կիևի քաղաքապետ դառնալու մտադրության մասին։ Պատգամավորը պատրաստվում է Կիևը դարձնել եվրոպական մայրաքաղաք։ Նրա նպատակն է կառուցել նոր Ուկրաինա՝ սկսելով մայրաքաղաքից։

Օրոբեցի կարծիքով Կիևը պետք է լինի «կոկիկ և հարմարավետ, ինչպես Վիեննան, լի զբոսաշրջիկներով, ինչպես Հռոմը, և գործարար ակտիվությամբ լեցուն, ինչպես Լոնդոնը։ Հիշեցնենք, որ Գերագույն ռադան Կիևի քաղաքապետի ընտրությունները նշանակել է 2014 թվականի մայիսի 25-ին։ Պաշտոնապես Կիևն առանց քաղաքապետ է մնացել 2012 թվականի հուլիսի 12-ից, երբ ռադան ընդունեց Լեոնիդ Չերնովեցկիի հրաժարականը։ Ներկա պահին մայրաքաղաքը ղեկավարում է Վլադիմիր Մակեենկոն։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին տեղի կունենան նաև Ուկրաինայի նախագահի ընտրությունները։ Փոխանցում է «segodnya.ua»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը