Լրահոս

05.03.2014 14:04


«Վազգենը զոհվեց հայի ձեռքով՝ ԱԺ–ում, իսկ Բաբայանը ստիպված է դրսում ապրել»

«Վազգենը զոհվեց հայի ձեռքով՝ ԱԺ–ում, իսկ Բաբայանը ստիպված է դրսում ապրել»

Գիտեք, մեր խնդիրը երևի ավելի շատ հոգեբանական բնույթի է: Մենք աստիճանաբար նմանվում ենք կյանքից հոգնած մի մարդու, ով տապակվում է մանր հարցերի լուծման մեջ ու չի նկատում, թե ինչպես է աշխարհը զարգանում: Մենք մելանխոլիայով տառապողի նման մեր անկյունում նստած ենք ու ոչ մի բան չենք կարողանում գնահատել, ո՛չ այն, ինչ ունեցել ենք, ո՛չ էլ այն, ինչ կարող ենք ունենալ:
Այսօր արցախյան հերոսամարտի ամենավառ դեմքեր Վազգեն Սարգսյանի ու Սամվել Բաբայանի ծննդյան օրն է: Վազգենը զոհվեց հայի ձեռքով Ազգային ժողովում, իսկ Բաբայանը ստիպված է դրսում ապրել: Մենք այսօր չենք գնահատում ոչ միայն այդ մարդկանց նշանակությունը, այլ նաև պատերազմում հաղթելու փաստը, անկախ պետություն ունենալու և զարգացնելու արժեքը: Բակում մեր համար նստած ենք ու նյարդային չիբուխ ենք ծխում:
Սա սխալ ճանապարհ է: Սա ընդհանրապես ճանապարհ չէ:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը