Լրահոս

05.03.2014 14:10


Ուկրաինայում շարունակում են մահանալ Մայդանի բախումների մասնակիցները

Ուկրաինայում շարունակում են մահանալ Մայդանի բախումների մասնակիցները

Նոյեմբերի 30-ից Ուկրաինայում մահացել է զանգվածային անկարգությունների 99 մասնակից։ Համաձայն օպերատիվ տվյալների՝ 2013–ի նոյեմբերի 30-ից մինչև 2014–ի մարտի 5–ը տևած բախումների հետևանքով Կիևի կենտրոնում մահացել է 99 մարդ։ Այս մասին տեղեկացնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Ինչպես հաղորդում է նախարարությունը, փետրվարի 18-ից մայրաքաղաքի կենտրոնում բախումների լարված վայրերից բժիշկների օգնությանն է դիմել 1039 տուժող, որոնցից 676–ը հոսպիտալացվել է։ Այսօրվա դրությամբ՝ Կիևի բուժհաստատություններում բուժվում է 210 մարդ։

Այս մասին տեղեկացնում է «segodnya.ua»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը