Այսօր սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր։ Հերթական անգամ վարչապետ Տիգրան Սարգսյանը խուսափել է պատասխանել լրագրողների հարցերին։ Նա նաև խույս է տվել բանակում զոհված զինծառայողների մայրերից, ովքեր փորձել են մոտենալ նրան։ Վերջիններին մոտեցել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավաստիացնելով, թե նրանց բոլորի խնդիրների լուծմանը ընթացք է տրվելու։
Ի դեպ, Եռաբլուրում Սեյրան Օհանյանը կարճ առանձնազրույց է ունեցել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ։
Վարչապետը հերթական անգամ խուսափել է լրագրողներից

7or.am