Լրահոս

05.03.2014 14:55


Վենեսուելայում չեն մոռանում Ուգո Չավեսին

Վենեսուելայում չեն մոռանում Ուգո Չավեսին

Վենեսուելայում այսօր նախատեսված են նախկին նախագահ Ուգո Չավեսի հիշատակի նվիրված բազմաթիվ միջոցառումներ։ Երկրի ներկայիս նախագահ Նիկոլաս Մադուրոն «Twitter» սոցիալական կայքում հաղորդել է, որ առավոտյան մայրաքաղաքում կմեկնարկի «ռազմական շքերթ հանգուցյալ գերագույն գլխավոր հրամանատարի պատվին», իսկ օրվա երկրորդ կեսին նախատեսվում է հանդիսավոր միջոցառում անցկացնել հրամանատարի հուղարկավորության վայրում՝ Հեղափոխության թանգարանում։ Նախատեսված է նաև հայտնի ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթուոնի «Իմ ընկեր Ուգոն» փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը ոչ մեկ անգամ է այցելել Վենեսուելա և Ուգո Չավեսին։ Ինչպես սպասվում է, Չավեսի մահվան տարելիցին կժամանեն լատինաամերիկյան պետություների բարձրաստիճան պաշտոնյաներ։ Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը