Լրահոս

05.03.2014 16:09


ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստը տեղի կունենա Կիևում մարտի 7-ին

ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստը տեղի կունենա Կիևում մարտի 7-ին

ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների արտահերթ նիստը, Ուկրաինայի նախաձեռնությամբ, տեղի կունենա Կիևում մարտի 7-ին։ Այս մասին «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի թղթակցին ասել է Բելառուսում Ուկրաինայի դեսպան Միխայիլ Եժելը։ Նրա խոսքերով՝ պետք է օգտագործել յուրաքանչյուր հարթակ երկխոսության համար։ Դիվանագետը դժվարացել է պատասխանել, թե նախարարներից ով է հաստատել իր մասնակցությունը նիստում. «Ամեն դեպքում, կարծում եմ, ներկայացուցիչներ յուրաքանչյուր պետությունից պետք է լինեն»։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է արդյոք Ուկրաինան նիստում հայտարարել ԱՊՀ–ից դուրս գալու մասին, դեսպանը նշել է, որ նման կերպ պետք չէ հարցը դնել։

Այս խորագրի վերջին նյութերը