Տնտեսական

05.03.2014 16:21


Փոխնախարար. «Սերմնացուների, պարարտանյութերի ու դիզվառելիքի բաժանման գործընթացն այլևս նախկինի պես չի լինելու»

Փոխնախարար. «Սերմնացուների, պարարտանյութերի ու դիզվառելիքի բաժանման գործընթացն այլևս նախկինի պես չի լինելու»

«Գարնանացանի համար անհրաժեշտ սերմնացուների, պարարտանյութերի ու դիզվառելիքի բաժանման գործընթացն այլևս նախկինի պես չի լինելու, երբ բաժանում էին ներկրված ապրանքները, իսկ հետո դժվարանում գումարները հավաքագրել: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ը սերմերը կմատակարարի մարզկենտրոններում, յուրաքանչյուր շահառու ինչպիսի հայտ է ներկայացրել, վճարումները կկատարի ու դրանք կստանա համայնքից»,–այսօրվա ասուլիսին ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը՝ հայտնելով, որ սերմնացուների, պարարտանյութերի ու դիզվառելիքի ներկրումը Հայաստան արդեն սկսվել է։

Ըստ բանախոսի՝ այս տարի առաջին անգամ, բացի ազոտական պարարտանյութից, ներկրվում են նաև ֆոսֆորական և կալյումական պարարտանյութեր։

«Ուզում եմ, որ ամրագրեք՝ մեկ 50 կգ կշռող ազոտական պարարտանյութի պարկը համայնքներում կհատկացվի հողօգտագործողներին 6000 դրամով, իսկ մեկ 50 կգ ֆոսֆորական և կալյումական պարարտանյութերի պարկը՝ 7000 դրամով»,–ասել է փոխնախարարը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը