Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ
Հայաստանում ֆրանկոֆոնիայի օրերիշրջանակում Շվեյցարիայի դեսպանատունը ժամանակակից մոտեցմամբ ներկայացնում է երեք ոլորտ՝ սննդագիտություն, ոսկերչական իրերի դիզայն և թվային երաժշտություն: Միջոցառումները նախատեսվում են մարտի 14, 15, 20 և 21-ին, ինչպես նաև ապրիլի 5-ին:
Մարտի 14-ին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է հանրային դասախոսության՝ «Գինու խաղողի պատմությունը, ծագումը և ապագան» թեմայով, որը կներկայացնի խաղողի գենետիկայի հանրաճանաչ մասնագետ դկտր. Ժոզե Վույամոն: Իսկ մարտի 15-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում կանցկացվի գինուհամտես և ճաշկերույթ՝ դկտր.Վույամոյի և հանդիսության հյուրերիմասնակցությամբ:
Ոսկերչությամբ և դիզայնով հետաքրքրվածները հնարավորություն կունենան ծանոթանալու Ժնևի արվեստի և դիզայնի դպրոցի (La Haute École d'art et de design – Genève) ոսկերչական դիզայնի բաժնի ուսանողներիհետ: Մարտի 20-ին և 21-ին Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում կցուցադրվեն նրանց պատրաստածոսկերչականիրերը ևդիզայներականաշխատանքները:
DJ ՕլիվերՇայնը իր ոլորտի վառ մասնագետներից է: Շվեյցարիայի դեսպատանատանհրավերովDJ ՕլիվերՇայնը բոլոր հետաքրքրվածների համար կանցկացնի սեմինար՝ ապրիլի 5-ին,Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում: Երաժշտությունն ավելի ակտիվ վայելելու համար նույն օրը Շվեյցարիայի դեսպանատունը հրավիրում է բոլորին KAMI ակումբ:
«Մեզ համար ուրախալի է ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում Հայաստանի հանրությանը ներկայացնել Շվեյցարիայի մշակութային բազմազանությունը: Հայաստանի մեր գործընկերների հետ միասին ներկայացնում ենք երեք ուղղություն՝ սննդագիտություն, ոսկերչություն և երաժշտություն՝ այս ոլորտների ավանդույթները և ժամանակակից միտումները ակներև են մեր երկու երկրներում»,-նշեց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան պրն. Լուկաս Գասերը: