Հյուսիսային Կորեայի ավելի քան 30 քաղաքացի մահապատժի կենթարկվի
Հյուսիսային Կորեայի 33 քաղաքացի մահապատժի կենթարկվի հարավկորեական միսիոներների հետ կապի համար։ Այս մասին տեղեկացնում է «Չոսոն իլբո» թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ մահապատիժը կիրականացվի Հյուսիսային Կորեայի պետական պաշտպանության կոմիտեի գաղտնի սենյակներից մեկում։ Դատապարտվածները մեղադրվում են իշխանափոխության փորձի և մեծ գումարի ստացման մեջ 500 ստորգետնյա եկեղեցի կառուցելու համար։ Անցած հինգշաբթի Կորեայի համախմբման հարցերով հարավկորեական նախարարության ներկայացուցիչ Կիմ Իյ Դոն կոչ է արել Փխենյանին երաշխավորել 51-ամյա Կիմ Չոն Ուկի անվտանգությունը, որը բերման է ենթարկվել հյուսիսկորեական իշխանության կողմից անցած տարվա հոկտեմբերին, և թույլ տալ իրեն հանդիպել իրավաբանի ու ընտանիքի անդամների հետ։ Փխենյանը մերժել է այդ պահանջը։ Գործակալության տվյալներով՝ Հարավային Կորեայի բնակիչը նրա համար է ձերբակալվել, որ, ենթադրաբար, փորձել է ոչ օրինական հիմքի վրա եկեղեցի ստեղծել։ Ինչպիսի պատիժ է նրան սպառնում՝ հայտնի չէ։ Ինչպես նշել է Կիմ Չոն Ուկը, նա խնդրել է մամուլի ասուլիս հրավիրել, որպեսզի հայտնի ընտանիքին, որ ողջ և առողջ է։ Տեղեկացնում է «РИА Новости» –ին։