ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում
Մարտի 5-ին Արտակ Դավթյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:
«Փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը: Օրինագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ ընդգրկվեց ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում:
ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանի, Արման Սահակյանի, Լեւոն Մարտիրոսյանի, Նաիրա Կարապետյանի, Արթուր Գեւորգյանի, Էդմոն Մարուքյանի, Տաճատ Վարդապետյանի հեղինակած «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը ներկայացրեց համահեղինակ Սամվել Ֆարմանյանը: Ներկայացված օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներին հնարավորություն կտրվի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտյան 06:00-ը ցուցադրել թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդ:
Օրենսդրական նախաձեռնության հիմքում ընկած է այն պարզ հիմնավորումը, որ, մի կողմից, նշված ժամերին բնակչության անչափահաս հատվածը չի դիտում հեռուստատեսություն, հետեւաբար, գործող օրենքի տրամաբանական սահմանափակումները մնում են ուժի մեջ, մյուս կողմից, Հայաստանի Հանրապետությունում սպառվող ալկոհոլային խմիչքների արտադրությամբ կամ ներմուծմամբ զբաղվող խոշոր ընկերությունները, գործող օրենքի սահմանափակումներով պայմանավորված, մեր երկրի համար չեն նախատեսում գովազդային բյուջեներ, ինչը տարեկան կտրածքով բավականին լուրջ ֆինանսական միջոցներ են, ինչպես ֆինանսատնեսական ճգնաժամի հետեւանքով ծանր ֆինանսական իրավիճակում հայտնված հայաստանյան հեռուստատեսությունների, այնպես էլ ընդհանուր առմամբ, դրանից գանձվող պետական բյուջեի մուտքերի տեսանկյունից: Նախնական հաշվարկները ցույց են տալիս, որ օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ, գովազդատուների կողմից, գովազդի դիմաց կատարվող վճարների տեսքով, տարեկան մինչեւ լրացուցիչ 1 մլրդ. դրամ կարող է ուղղվել հայաստանյան հեռուստատեսություններ, ինչը որոշակիորեն կբարելավի նրանց ֆինանսական ներկա վիճակը: Անհրաժեշտ է նաեւ ամրագրել, որ օրեսնդրական նախաձեռնությամբ պահպանվում է բնակչության անչափահաս հատվածի վրա ալկոհոլային խմիչքների գովազդի ազդեցության սահմանափակումը? ժ. 06:00-ից մինչեւ 22:00-ն զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) գովազդը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրինագծերի փաթեթին՝ ԱԺ նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար: